National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
14.04.2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որը ստանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Հայկ Կոնջորյան
1 / 1

Այսօր նորից ժողովրդին շրջանցելու ճանապարհով մարդիկ փորձում են Արցախյան հիմնախնդրի լուծման այս պատմական փուլը վերածել իշխանություն բռնազավթելու քաղաքական ակտի: Եւ դա նորից անում են հայրենասիրության քողի ներքո. ապրիլի 14-ին Կառավարության ծրագրի 2021թ. կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ նշել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նա անդրադարձել է ներքաղաքական հարցերին, Արցախյան հիմնախնդրին եւ դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին՝ մասնավորապես, ընդգծելով խորհրդարանական ընդդիմության անընդունելի գործելաոճը:

Ապրիլի 12-ին գումարված ԱԺ հերթական նիստերին ընդդիմության չմասնակցելու հանգամանքը նշելով՝ Հայկ Կոնջորյանը մասնավորապես ասել է. «Այս ամբողջ պատմությունը, երբ մենք ասում ենք՝ եկեք խոսենք ճշմարտության մասին, իսկ նրանք այստեղ չեն խոսում, դուռը շրխկացնում են ու հեռվից մեզ ասում են՝ ժողովո՛ւրդ, հայրենիք ենք կորցնում, սրանք պետք է գնան, որ մենք գանք, որ չկորցնենք: Սա ոչ այլ ինչ է, քան ավազակ գաղափարականություն, քան սեփական կողոպուտը վերադարձնելու մոլագարություն, սա պատմությունը հետ շրջելու, ժողովրդին պատմության նույն հորձանուտի մեջ հետ շպրտելու մոլագարություն է, որով տարված է մեր այսօրվա ընդդիմությունը: Սա դասական դասալքություն է, որով տարված է մեր այսօրվա ընդդիմությունը, եւ այդ դասալքության ամենատխուր օրինակն այս դատարկ նստարաններն են, որին ականատես ենք լինում նաեւ միջազգային հարթակներում: Երբ միջազգային գործընկերների հետ նորից ընդդիմության տեղը դատարկ է, երբ ընդդիմությանը ձայն տված քաղաքացու տեղը դատարկ է, երբ ընդդիմությունը հենց այսօր, նորից շրջանցում է ժողովրդին՝ Արցախի  ապագան որոշելու համար, որովհետեւ, եթե ընդդիմությունն այստեղ չէ, այստեղ չէ նաեւ  ընդդիմության ընտրողը»:

Հայկ Կոնջորյանը նաեւ հարց է հնչեցրել՝ ուղղված ընդդիմության ընտրողներին, թե արդյո՞ք նրա համար են ձայն տվել ընդդիմությանը, որպեսզի իրենց թողնեն պատմության մայթեզրին կանգնած՝ անհաղորդ Հայաստանի եւ Արցախի ապագայի կերտմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջությամբ կիսում է այն պատասխանատվությունը, որը ստանձնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն պատասխանատվությունը, որով մեզ օժտել է ՀՀ ժողովուրդը՝ վարչապետի գլխավորությամբ»,- ամփոփելով ելույթը՝ ընդգծել է խմբակցության ղեկավարը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am