National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
13.04.2022
Համավարակի մարտահրավերներին դեմ գնալով՝ Հայաստանը զսպել է վարակի տարածումը. Անահիտ Ավանեսյան
1 / 2

2021թ. ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվել է համավարակի մարտահրավերը: Կառավարությունն այս մարտահրավերին դիմակայելու եւ դրա ազդեցությունը հնարավորինս մեղմելու համար վարել է հավասարակշռված քաղաքականություն՝ մի կողմից զսպելով վարակի տարածումը, կանխարգելելով հիվանդությունը պատվաստումներով եւ ապահովելով մեր քաղաքացիների համար բարձրորակ բժշկական օգնություն, մյուս կողմից՝ չգնալով տնտեսական գործունեության սահմանափակումների՝ զերծ է մնացել լոքդաուններից. Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի քննարկման ընթացքում նշել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2021թ. Կառավարության կարեւորագույն հանձնառությունն է եղել նաեւ ապահովել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների ամբողջական բժշկական օգնության տրամադրումը՝ այդ թվում նաեւ արտասահմանյան բժշկական կենտրոններում:

Նախարարը տեղեկացրել է, որ մի շարք մարզային պոլիկլինիկաներ առաջին անգամ համալրվել են ռենտգեն սարքավորումներով եւ մի շարք այլ կարեւոր պարագաներով:

«Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում շարունակվել են ուռուցքաբանության հիվանդությունների վիրահատական, ոչ վիրահատական, սրտի անհետաձգելի վիրահատական ծառայությունների տրամադրումը, արտագնա անհետաձգելի բժշկական օգնության արագ արձագանքման ծառայության կողմից պացիենտներին ուղղաթիռով տեղափոխման գործընթացները»,- նշել է զեկուցողը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությունները:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ծրագրով 2021թ. ծնվել է 76 երեխա, 2022թ. արդեն 21 երեխա»,- փաստել է Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մանկական քաղցկեղի պալիատիվ ծառայությունը, բացվել է մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունքը՝ 12 մահճակալով: Սեւանում բացվել է մանկական վերականգնողական կենտրոն:

Նախարարի խոսքով՝ շարունակվել են էլեկտրոնային առողջապահության ներդրման աշխատանքները:


14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ու պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրանք նախ հանդես են եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

14.06.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am