National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2022
ԱՊՀ պետությունների զինված ուժերը կունենան կապի համատեղ համակարգ
1 / 2

ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջեւ համագործակցության զարգացման նպատակով նախատեսվում է ստեղծել պետությունների զինված ուժերի կապի միացյալ համակարգ:

Կառավարության ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Համակարգման կոմիտեի նախագահը Ռուսաստանի զինված ուժերի կապի գլխավոր վարչության պետն է:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նիստի ընթացքում հետաքրքրվեց, թե ի՞նչ նոր բան է տալիս մեր երկրին այս համակարգը եւ ի՞նչ խնդիր է լուծում:

Հիմնական զեկուցող ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը մանրամասնեց, որ կապի համատեղ (միավորված) համակարգը հնարավորություն կտա ունենալ պաշտպանված եւ արդիականացված ձայնա եւ տեսակապ, ինչպես նաեւ թույլ կտա Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կապի հնարավորությունների օգտագործում:

Դիտարկվող համաձայնագրի իրագործման գործունեության լիազորված մարմիններն են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունները (պաշտպանական գերատեսչությունները):

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել, քանի որ տեխնիկական առումով այս նախագիծը Հայաստանի համար նպատակահարմար է:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am