National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
01.04.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՄԹ խորհրդարանի ՄԲ-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելելու համար:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ արձանագրելով, որ դրանք մի շարք ոլորտներում ամուր հարաբերությունների հաստատման տասնամյակներ էին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել  վերջին երկու տարվա ընթացքում ՄԲ-ՀՀ բարեկամական խմբի անդամների աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորել է  Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած անվտանգային, մարդասիրական մարտահրավերները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ այդ մասին պարբերաբար բարձրաձայնելու պատրաստակամությունը:

Դիմելով բրիտանացի հյուրերին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հետպատերազմյան ժամանակաշրջանում Թիմ Լոութընի եւ բարոնուհի Քերոլայն Քոքսի հայանպաստ գործունեությունը եւ մշտապես դեմքով դեպի Հայաստանն ու Արցախը լինելու փաստը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգային հարցերի շուրջ:

Հանդիպմանը գործընկերները փաստել են վերջին տարիներին հայ-բրիտանական քաղաքական շփումների զգալի ակտիվացումը եւ երկկողմ օրակարգի ընդլայնումը:

Այս իմաստով կարեւորվել է Միացյալ Թագավորության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» ծրագիրը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am