National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
30.03.2022
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին
1 / 3

Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Արթուր Խաչատրյանը հյուրընկալել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին:

Հյուրերի խնդրանքով պատգամավորներն անդրադարձել են Արցախում ստեղծված ռազմաքաղաքական, մարդասիրական եւ տարածաշրջանում ձեւավորված անվտանգային խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական հարցերին:

Ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները, արժեւորելով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական կապերը, բարձր են գնահատել Ֆրանսիայի միջնորդական առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում,  ինչպես նաեւ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոչը 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում:

Պատգամավորները դիմել են դեսպան Լույոյին՝ առաջարկելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերսկսմանն ուղղված ջանքերը:

Պատգամավորները ներկայացրել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում եւ, մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովում ձեւավորված իրավիճակի իրենց գնահատականները, ինչպես նաեւ Հայաստանին եւ Արցախին սպառնացող մարտահրավերների լուծման` «Հայաստան» խմբակցության այլընտրանքային մոտեցումները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am