National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
29.03.2022
Դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ քննարկում Ազգային ժողովում
1 / 2

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է աշխատանքային քննարկում՝ «ՀՀ-ում դեղերի շուկայում առկա խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում դեղերի ներկայացուցչությունների ներկայացուցիչներ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը նույն թեմայով քննարկում է անցկացվել նաեւ դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկման մասնակիցները, մասնավորապես, մտահոգված էին «Դեղերի մասին» օրենքում դեղորայքի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթով:

Հյուրերի խոսքով՝ զուգահեռ ներմուծումը սահմանվել է դեղերի գնիջեցման նպատակով, որը գործնականում չի կիրառվում, ավելին՝ զուգահեռ ներմուծման անվան տակ շուկայում հայտնվում են անորակ դեղամիջոցներ՝ հաճախ նաեւ սպառնալով ազգային անվտանգությանը: Մասնակիցների կարծիքով՝ զուգահեռ ներկրողները հետապնդում են գերշահույթ ստանալու նպատակ: Նրանց պնդմամբ՝ դեղերի շուկայում գնիջեցման հեղինակները հենց իրենք են: Իրենք նաեւ սոցիալական պարտավորության կրողն են:

Անդրադառնալով չգրանցված դեղերի ներմուծման արգելքին, որն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից՝ մասնակիցները հորդորել են որեւէ պարագայում արգելքը չվերացնել, որպեսզի մաքսանենգ ճանապարհով ՀՀ դեղորայք չմտնի: Նմանօրինակ դեղերի նկատմամբ վերահսկողություն չկա, պատասխանատվություն չեն կրում դեղերի որակի, ժամկետների կեղծ լինելու համար:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկել է հյուրերին բարձրաձայնած խնդիրները գրավոր ներկայացնել, խոստացել է դրանք ուսումնասիրել եւ անհրաժեշտության դեպքում՝ կկատարվեն օրենսդրական փոփոխություններ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am