National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
22.03.2022
Խորհրդարանը քննարկել է արտահերթ համարված օրենսդրական փաթեթը
1 / 9

Ազգային ժողովը մարտի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդեւանյանի եւ  Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը հեղինակները համարել են արտահերթ:

Հեղինակներն առաջարկում են քրեականացնել ՀՀ տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը,  ՀՀ տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: «Գործող Քրեական օրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն համարում է, բայց ոչ այն տրամաբանությամբ, որով մենք ենք առաջարկում»,-պարզաբանել է համահեղինակ Արամ Վարդեւանյանը:

Ըստ նրա՝ սա այնպիսի նախագիծ է, որը քաղաքական բաղադրիչ չունի եւ համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին:

«Նախագիծը բացասական եզրակացություն է ստացել»,- այս մասին հայտնել է  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Վահագն Հովակիմյանը:

Փաթեթին բացասական եզրակացություն տալու պատճառն այն է, որ գործող օրենսդրությամբ լիարժեք պաշտպանված է երկրի տարածքային ամբողջականությունը, հայտնել է հարակից զեկուցողը:

«Այն խնդիրը, որն առաջարկվում է փաթեթով, վաղուց  լուծված է ՀՀ քրեական օրենսդրությամբ: Իրավական որոշակիության տեսանկյունից այս նախագիծը որեւէ քննության չի կարող դիմանալ»,- ասել է Վահագն Հովակիմյանը:

Կառավարության բացասական եզրակացությունն էլ ներկայացրել է  Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:

Իրենց տեսակետներն են հայտնել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության դրական դիրքորոշումն ու փաթեթի ընդունման անհրաժեշտությունը ներկայացրել է ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի հայտնել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am