National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.03.2022
Կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ
1 / 9

Մարտի 16-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արթուր Դավթյանի հեղինակած ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ` օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել են մի շարք առաջարկներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել են քննարկումներ նաեւ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում նախագիծը վերախմբագրվել է:

Նշենք, որ փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաեւ դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am