National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.03.2022
Հանձնաժողովում քննարկված նախագիծը չի ստացել դրական եզրակացություն
1 / 1

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Աղվան Վարդանյանի խոսքով` առաջարկվող փոփոխությունների նպատակը ընթերցանության, կրթվածության եւ հրատարակչական գործունեության  խթանումն ու ամրապնդումն է, ինչը կնպաստի   հրատարակչական գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար ընդհանուր մրցակցության պայմանների բարելավմանը:

Հեղինակն առաջարկում է  ավելացված արժեքի հարկից ազատել հրատարակչական գործունեություն իրականացնողներին: Ըստ նրա` 30-ից ավելի պետություններում տպագրված գրքերի  համար սահմանված է 0 տոկոս ԱԱՀ, իսկ մի շարք այլ երկրներում տպագրված գրքերի  համար սահմանված է արտոնություն` դրա նվազեցման դրույքաչափի կիրառման միջոցով եւ այլն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է Կառավարության բացասական եզրակացությունը` պարզաբանելով դրդապատճառներն ու աննպատակահարմարությունը:

1 կողմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախաձեռնությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am