National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
15.03.2022
Ներկայացվել են Հայաստան-Սփյուռք կապերի խթանմանն ուղղված նախաձեռնությունները
1 / 12

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 15-ի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության 2022 թ. փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» հավանության արժանացած զեկույցը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ 4 փուլով կազմակերպվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են 24 երկրից ժամանած շուրջ 400 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ:

2021թ. «իԳործ» ծրագրի շրջանակում ՀՀ պետական կառավարման համակարգում ներգրավվել են 87 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ, որոնց 70 տոկոսը հայրենադարձվել է: «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում 20 երկրից Հայաստան է ժամանել 16 մասնագետ:

Հայաստան-Սփյուռք իրազեկման ապահովման ծրագրով հանձնակատարի գրասենյակն իրականացրել է ակտիվ մեդիագործունեություն: Պատրաստվել է 30 եռալեզու տեսանյութ, 32 օրագրի շարք, 3 վավերագրական ֆիլմ:

Զարեհ Սինանյանը ներկայացրել է հայրենադարձությանը միտված միջոցառումներն ու նախաձեռնությունները, Սփյուռքի հայկական կառույցների հետ աշխատանքը: Նշվել է, որ հայրենադարձվել են 3.000-ից ավելի քաղաքացի: Իրականացվել է լիբանանահայության զբաղվածության աջակցության ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 600 լիբանանահայ եւ 30 ընկերություն:

Անդրադարձ է եղել սփյուռքահայ գործարարների համար բարենպաստ բիզնես-միջավայրի ապահովմանն ուղղված քայլերին, պետական կառավարման համակարգում Սփյուռքի կարողությունների ներգրավման արդյունավետությանը, հայրենադարձության խթանմանը միտված աշխատանքներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am