National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.03.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել
1 / 13

Ազգային ժողովը մարտի 9-ին հրավիրված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ առաջարկվում է հստակեցնել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը:

«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքով  նախատեսված է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, ըստ որի՝ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ է ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանքը (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի եւ պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաեւ տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Փոխնախարարը նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը եւ վերոնշյալ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «լուծույթի»  բառից հետո ավելացնել «, նյութի» բառը:

«Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Արամ Վարդեւանյանը՝ հայտնելով, որ խմբակցությունը նախագծին ձեռնպահ է քվեարկելու:

Առաջարկի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը փոխանցել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա հայտնել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դիրքորոշում չի հայտնել:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ԱԺ որոշմամբ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվել է հատուկ ընթացակարգով՝ այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ  գլխադասային հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ  մինչեւ երկրորդ ընթերցում կատարվել են տեխնիկական որոշ շտկումներ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է նախաձեռնությունը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am