Մարտի 2-ին արտահերթ նիստ է գումարել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը: Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, որով սահմանվում են հանձնաժողովների համատեղ նիստեր անցկացնելու ժամանակացույցը:
Առաջարկվում է մարտի 15-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի Առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը քննարկելու նպատակով:
ՀՀ հաշվեքննիչ պալատի՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունն առաջարկվում է քննարկել նույն օրը՝ ժամը 12:30-ին, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Առողջապահության նախարարությանն եւ ջրային կոմիտեին վերաբերող ներկայացրած եզրակացություններում առկա են հարցեր, որոնք կարեւոր են թե՛ քննարկման, թե՛ հանրային հետաքրքրություն ներկայացնելու առումներով:
Պատգամավորները կողմ են քվեարկել հանձնաժողովի որոշման նախագծին: