ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն արտահերթ ելույթ է ունեցել Հանրապետության նախագահի ընտրության հարցի ժամանակ: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը՝ նրան բնութագրելով որպես պարկեշտ, ազնիվ եւ համեստ անձ:
«Վահագն Խաչատուրյանն այն հազվագյուտ անձանցից է, ով իր ստացած գիտելիքներով, կյանքի փորձով եւ կառավարման հմտություններով միշտ բաց է եղել եւ կարողացել է կիսվել տարբեր քաղաքական եւ հասարակական շերտերի հետ»,- ասել է Հակոբ Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: