National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.02.2022
Ազգային ժողով-Կառավարություն աշխատանքային քննարկման առանցքում դեղերի շուկայի խնդիրներն են
1 / 12

Փետրվարի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Հանձնաժողովականներից բացի քննարկմանը ներկա են եղել  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի եւ Ֆինանսների նախարարների տեղակալները, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ինչպես նաեւ Հայաստանի տեսչական մարմինների ներկայացուցիչներ:

Առանցքում հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն էին: Դրանց զգալի մասն ի հայտ է եկել համավարակին զուգահեռ եւ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում: Իրավիճակները ցույց են տվել, որ գործող օրենքի մի շարք դրույթներ նորօրյա մարտահրավերների հետ համադրելի չեն: Դրանով էլ պայմանավորված՝ նախատեսվում են փոփոխություններ «Դեղերի մասին» օրենքում:

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներկրված դեղերի ցանկում արձանագրվել են խնդիրներ՝ մասնավորապես որակի անհամապատասխանության հետ կապված: Բացի այդ՝ եղել են լոգիստիկ դժվարություններ:

Հաջորդ ուղղությունը, որը ենթակա է օրենսդրական կանոնակարգման, վերաբերում է շուկայի գնային քաղաքականությանը: Հանձնաժողովի նախագահի բնորոշմամբ՝ օրենսդրական դաշտում լուծումները երկարաժամկետ հեռանկարում պետք է ապահովեն գների իջեցումն ու համադրելիությունն այլ երկրների հետ: Նարեկ Զեյնալյանը շեշտել է, որը դեղորայքը երբեք չի կարելի համեմատել սպառման այլ ապրանքատեսակների հետ, նաեւ նշել է, որ շուկայում պետք է լինի խիստ վերահսկողություն՝ հատուկ կանոններով:

Դեղերի շուկայի շուրջ 17 տոկոսն ապահովում է տեղական արտադրությունը, մնացածը բաժին է ընկնում ներկրումներին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթը թույլ կտա առավել կատարելագործել դեղերի շուկան:

Աշխատանքային նման քննարկումները դեռեւս կլինեն շարունակական:


15.06.2024
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am