National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
28.02.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվելու են դատավորների, դատախազների եւ քննչական մարմինների աշխատակիցների կենսթոշակային հարցերը
1 / 1

Կառավարության հեղինակած  ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է փետրվարի 28-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում:

Օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել կենսաթոշակների հետ կապված դատավորների խնդիրները:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն է ՍԴ որոշմանը, ինչպես նաեւ դատախազների եւ քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է:

Հարակից խոսքում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները  եւ լրացումները ոլորտում բարեփոխումների մեծ դաշտ են  ապահովում: Նա փաստել է, որ փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն չի լինելու. այն կկազմի տարեկան 44 մլն դրամ:

Բանախոսները նաեւ պատասխանել են գործընկերների հարցերին:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am