National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
23.02.2022
Իշխան Սաղաթելյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդին եւ Յուոզաս Օլեկասին
1 / 2

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 22-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդին եւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յուոզաս Օլեկասին: Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ` նկատելով, որ հիմնախնդիրը լուծված չէ եւ վերջնական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ոտնձգություններին եւ շնորհակալություն հայտնել տիկին Կալյուրանդին` վերջինիս 2021 թ. փետրվարի 21-ի համատեղ հայտարարության ու 2022 թ. փետրվարի 22-ի ելույթի կապակցությամբ: Տիկին Կալյուրանդն ընդգծել է հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչին պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հիմնված տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման եւ ժողովուրդների ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների վրա: Եվրոպացի գործընկերները վերահաստատել են իրենց կառուցողական եւ հավասարակշռված դիրքորոշումները:

ՀՅԴ ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Հայաստանում ժողովրդավարության առկա իրավիճակի կապակցությամբ:

Առանձնահատուկ քննարկվել է ՀՅ Դաշնակցության եւ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական (S&D) քաղաքական խմբի հետ հարաբերությունների որակական զարգացման ուղղությամբ հետագա քայլերի եւ գործողությունների իրականացումը:

ՀՅ Դաշնակցությունը հայկական միակ կուսակցությունն է, որն իբրեւ դիտորդ անդամակցում է Եվրոպայի սոցիալիստների կուսակցությանը (PES): ՀՅԴ ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության եւ Եվրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի հետ նախկինում առկա համագործակցության հուշագրին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am