National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2022
Քննարկվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 15

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում: Օրենսդրական նախաձեռնությունները քննարկվել են փետրվարի 22-ին հրավիրված  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, ինչպես նաեւ նվազագույն կենսաթոշակի չափն ինդեքսավորել յուրաքանչյուր բյուջետային տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ ոչ պակաս, քան բազային տարվա փետրվար ամսվա դրությամբ սպառողական գների ինդեքսի՝ բազային տարվան նախորդող տարվա փետրվար ամսվա նկատմամբ տոկոսային փոփոխության (աճի) չափով:

Նախագծերով առաջարկվում է կարգավորել աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակների, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նշանակված նպաստների ինդեքսավորման հետ կապված հարաբերությունները:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը, նշել է, որ խնդրահարույց է ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը, ինչն առաջարկվում է նախագծերի փաթեթով: Ըստ նրա՝ նպատակահարմար է կենսաթոշակների չափերի ավելացման համար տարեկան պարտադիր ինդեքսավորումն օրենքով նախատեսելու հարցը քննարկել կենսաթոշակների չափերի ավելացման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական նպատակի իրականացումից հետո: Բացի այդ, նախագծերով առաջարկվող փոփոխությունները կհանգեցնեն պետական բյուջեի ծախսերի ավելացման եւ 2021թ.՝ որպես բազա դիտարկելու դեպքում՝ տարվա կտրվածքով լրացուցիչ ծախսը կկազմի շուրջ 12.3 մլրդ դրամ: Ուստի, Կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխություններից:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ընդգծել է, որ կենսաթոշակների բարձրացմանը որեւէ մեկը դեմ չէ: Սակայն, ըստ նրա, իրավական կարգավորումների առումով օրենսդրական փաթեթը թերի է: Նրա խոսքով՝ ներկայացված նախագիծն ունի լրամշակման կարիք: Պատգամավորն  առաջարկել է քվեարկությունը հետաձգել:

Հիմնական զեկուցողի կողմից առաջարկը չի ընդունվել:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է բացասական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը նույն օրենքում առաջարկում է կատարել մեկ այլ փոփոխություն եւս: Գործող օրենքով կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ կամ Ազգային օպերատորին եւ ՀՀ-ում գտնվելու մասին հայտարարություն ստորագրել: Հայտարարությունը չստորագրելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցվում է:

Օրինագծով առաջարկվում է կենսաթոշակառուի՝ Հայաստանում լինելը հաստատել սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տեղեկատվությամբ:  Կառավարության տեսակետը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը: Նշվել է, որ անձնական տվյալների տարբերությամբ պայմանավորված՝ երկքաղաքացի հանդիսացող անձինք ՍԷԿՏ համակարգում չեն նույնականացվում. այլ պետության քաղաքացիություն ունենալու դեպքում հնարավոր է, որ անձը ՀՀ քաղաքացու անձնագրով՝ ըստ ՍԷԿՏ համակարգի շարունակի գտնվել Հայաստանում, մինչդեռ նա երկիրը լքած լինի այլ պետության անձնագրով:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենսաթոշակների վճարման վարչարարությունը բարելավելու նպատակով շրջանառության մեջ է դրվել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել, որ քաղաքացու ՀՀ-ում լինելը կարող է հաստատել նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը՝ կենսաթոշակառուի՝ անձամբ որեւէ տարածքային բաժին ներկայացրած ցանկացած գրավոր դիմումի հիման վրա:

Պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են, որ խնդիրն իրապես առկա է եւ լուծման կարիք ունի, սակայն պետք է գտնել երկուստեք ընդունելի լուծումներ:

Օրենքի նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել նվազագույն կենսաթոշակի ստորին շեմ, այն է՝ պարենային զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ ներդնել կենսաթոշակների չափերի ավելացման ժամանակացույց՝ փոխկապակցված սպառողական զամբյուղի արժեքի հետ: Նախատեսված է նաեւ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը: Նախագծերով առաջարկվում է կարգավորել նվազագույն կենսաթոշակի չափի, ինչպես նաեւ ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքերում նպաստների չափերի սահմանման հետ կապված հարաբերությունները:  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծերի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը, հակառակը՝ կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացմանը:

Օրենսդրական փաթեթը ստացել է բացասական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am