National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2022
Ազգային ժողովը հյուրընկալել է աշակերտների ու ուսուցիչների
1 / 27

Փետրվարի 9-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին եկել Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանք օրը սկսել են նիստերի դահլիճի օթյակից հետեւելով խորհրդարանի աշխատանքներին:

Հյուրերի հետ հանդիպել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը եւ Նարեկ  Բաբայանը:

Նարեկ  Բաբայանն աշակերտներին ներկայացրել է ԱԺ կառուցվածքը, իսկ Մերի Գալստյանը՝ խորհրդարանի գործունեությունն ու նրա դերը մեր երկրում:

Հյուրերը հետաքրքրվել են  տասներկուամյա կրթության դրական կողմերով: Նարեկ  Բաբայանը կարեւորել է այն հանգամանքը, որ կրթական վերոնշյալ մոդելն օգնում է ավելի հեշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:

Նույն օրը խորհրդարանում էին նաեւ Կոտայքի մարզի Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:

Նրանց հյուրընկալել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ  Հակոբ Ասլանյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Լիլիթ Կիրակոսյանը:

Հյուրերը հետաքրքրվել են կրթական ոլորտի բարեփոխումներով: Հակոբ Ասլանյանը հավաստիացրել է, որ բոլոր բարեփոխումները կատարվում են ի նպաստ երիտասարդ սերնդի: Նրա խոսքով՝ միայն կրթված հասարակությունը կարող է  երկիրը զարգացնել: Պատգամավորը պատանիներին հորդորել է լավ սովորել, չհանձնվել եւ քայլել առաջ:

Լիլիթ Կիրակոսյանը վստահություն է հայտնել, որ, անկախ ոլորտում եղած խնդիրներից, նրանք կկարողանան հասնել իրենց նպատակին՝ չդադարելով երազել:

Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ երբեք ուշ չէ նոր մասնագիտություն ընտրել, եթե ցանկություն կա:

Հյուրերը պատգամավորների հետ լուսանկարվել են ԱԺ նիստերի դահիճում:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am