National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
09.02.2022
Ներկայացվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը
1 / 11

Ազգային ժողովը փետրվարի 9-ին քննարկել է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծ:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է հաստատել Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:

Զեկուցողն ընդգծել է, որ հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման պահանջների: Նրա խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են` ուղղակի վաճառքի ձեւով 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:

Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 մլն 337 հազար դրամ:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնված 3 առեւտրային կազմակերպություններից մեկինն ավարտվել է, որի արդյունքում մարվել է շուրջ 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք:

Օրինագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական դիրքորոշումը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am