National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2022
Տարրական դասարանների բոլոր աշակերտները պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար կապահովվեն դասագրքերով
1 / 10

Խորհրդարանը փետրվարի 9-ին  երկրորդ  ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած  ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:

Հեղինակը տեղեկացրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների  սովորողներն արդեն կստանան  անվճար դասագրքերը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը  նախագծին դրական եզրակացություն են տվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am