National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2022
Առաջարկվում է բարձրացնել կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը
1 / 1

Աժ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կառավարությունն օրենքների նախագծերի փաթեթը համարել է անհետաձգելի, եւ այն ԱԺ ընդունած որոշման համաձայն քննարկվում է առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում:

Գործադիրն առաջարկում է բարձրացնել կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ օրենքների նախագծերի փաթեթը չի լրամշակվել, առաջարկներ չեն ներկայացվել:

Հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am