National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.02.2022
Հարկ վճարողներին հնարավորություն կտրվի ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ ներկայացնել
1 / 10

Փետրվարի 9-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:  Նա պարզաբանել է, որ նախագծի հիմնական նպատակը պայմանավորված է Հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում ի հայտ եկած  հարցերի կանոնակարգման եւ հստակեցման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի  44-րդ հոդվածի 5-րդ մասը,  հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:

Նախատեսվում է  վաղեմության ժամկետներով պայմանավորված սահմանափակումները չտարածել հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունն ավելացնող եւ կամ հաշվանցվող  գումարը նվազեցնող փոփոխությունների նկատմամբ,  հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:

Առաջարկվում է  հստակեցնել, որ հարկային մարմինն իր կայքում հրապարակում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ հարկային տարվա սկզբից նրանց վճարած ինչպես հարկերի, այնպես էլ վճարների մեծությունները, միաժամանակ, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործող հարկ վճարողների կողմից արտահանած ապրանքների ցանկերի հրապարակման համար բավարար հիմք ընդունել դրանց արժեքային եւ քանակական չափերը եւ այլն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է, այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:

Եզրափակիչ ելույթում Արթուր Մանուկյանը հայտնել է, որ հանձնաժողովում քննարկման ժամանակ եղել են առաջարկներ, որոնց արդյունքում նախագիծը կբարեփոխվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am