National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
08.02.2022
Բարեփոխվում է դատական համակարգը
1 / 6

Ազգային ժողովը փետրվարի 8-ին գումարված հերթական նիստերի ընթացքում   երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը: Փոխնախարարը հայտնել է, որ փաթեթով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի  քաղաքացիական եւ վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական  եւ վարչական պալատներ: Կարգավորվում են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների կազմավորման եւ բնականոն գործունեության ապահովման հետ   կապված հարցերը: Փաթեթով նաեւ նախատեսվում է դատավորների թեկնածուների եւ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ՝ առանց ժամկետների համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է,   հստակեցվել են անցումային դրույթները:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am