National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.02.2022
Հանձնաժողովը քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը
1 / 11

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր:

Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ:

Պատգամավորը նշել է, որ առաջարկի հիմքում դրված են մի շարք սոցիալ-տնտեսական հիմնավորումներ, մասնավորապես, սպառողական զամբյուղին վերաբերող տվյալները, ըստ որի՝ այն 2021թ-ին կազմել է 70.000 դրամ:

Հարակից զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է Կառավարության կարծիքն օրինագծի վերաբերյալ:

Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի համաձայն գործադիրը մինչեւ 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 դրամ սահմանելու ուղղությամբ: Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները: Ռուբեն Սարգսյանը նաեւ նշել է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը կկազմի միջին աշխատավարձի մոտ 50%-ը, ինչը, ըստ նրա, բավական բարձր է եւ կարող է հակադարձ ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա: Ուստի, Կառավարությունն առաջարկել է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ունի լրամշակման կարիք: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ օրենքի նախագիծը պետք է ներկայացվեր փաթեթով, քանզի այն հակասում է մի շարք օրենքների:

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն է  տվել նախագծին:

Հանձնաժողովը նաեւ հաստատել է ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2022 թվականի տարեկան ժամանակացույցը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am