National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.02.2022
Ներկայացվել են 2020-ի ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների արդյունքները
1 / 2

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի նիստում քննարկել եւ հաստատել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը:

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` հաշվետվությունն ընդգրկում է 2020 օրացույցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների, մասնավորեցումից ստացված բյուջետային մուտքերի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ մասնավորեցման արդյունքները` ըստ առանձին ընկերություններում կատարված ներդրումների եւ պրոֆիլի պահպանման վերաբերյալ:

«Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են` ուղղակի վաճառքի ձեւով 1 եւ դասական աճուրդով 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը»,- տեղեկացրել է զեկուցողը եւ հավելել, որ մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 307 մլն 337 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 227 մլն 41 հազար դրամ, իսկ 80 մլն 296 հազար դրամ փոխանցվել է համայնքների բյուջեներ:

Փաստաթղթում արտացոլված են նաեւ լուծարման գործընթացի եւ դրա արդյունքում մարված պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ: «Հաշվետու ժամանակահատվածում լուծարման գործընթացում գտնված 3 առեւտրային կազմակերպություններից 1 կազմակերպության լուծարման գործընթացն ավարտվել է, որի արդյունքում մարվել է շուրջ 59 մլն 786 հազար դրամ կրեդիտորական պարտք»,- ընդգծել է Առնակ Ավետիսյանը:

Նշվել է, որ ծրագրում կատարվել է փոփոխություն` ՀՀ համապատասխան օրենքով մասնավորեցման ծրագրի ցանկից հանվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած «Գնումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am