ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսել է իրենց խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
«Այս իրավիճակում բնական է, որ մեր խմբակցությունը եւ մեր խմբակցությունը ներկայացնող ուժերն առաջին հերթին պետք է այդ քննարկումը տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ` հասկանալու նպատակահարմարությունը թեկնածու առաջադրելու եւ, բնականաբար, դիրքորոշումն իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ»,- ասել է Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով` այս պահին չկան հաստատված թեկնածուներ եւ դիրքորոշում առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այս առնչությամբ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան` պատգամավորը բացառել է իշխանության թեկնածուին աջակցելը: