National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.01.2022
Խորհրդարանականների հարցերին պատասխանել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը
1 / 14

ԱԺ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը հունվարի 14-ին եւս գումարել է նիստ:

2020-ի ռազմական դրությամբ պայմանավորված գերատեսչությունը ինչպե՞ս եւ ի՞նչ ծրագրերի շրջանակում է ծախսել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած գումարները:

Հանձնաժողովականների բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով պաշտոնավարել է 2020-ի նոյեմբերի 20-ից  մինչեւ 2021-ի  ապրիլի 23-ը:

Նախկին պաշտոնյան փաստել է, որ պատերազմով պայմանավորված գերատեսչության կողմից սոցիական ծրագրերն իրականացվել են բացառապես նախարարության միջոցներով եւ ներքին  վերաբաշխումներով: Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նախարարությունը հիմնադրամի հետ որեւէ բյուջետային գործընթաց չի ունեցել եւ ուղիղ ֆինանսավորում չի   ստացել: Հիմնադրամի միջոցներից որոշակի վերաբաշխումներ կատարվել են Ֆինանսների նախարարության կողմից: Հատկացումներն օգտագործվել են Արցախից տեղահանված ընտանիքների կեցության ապահովման համար: Հայաստանում հյուրընկալ ընտանիքներին յուրաքանչյուր ամիս մեկ չափահաս անձի համար փոխատուցվել է 30.000, իսկ Արցախում՝ 45.000 դրամ: Նախկին պաշտոնյան փաստել է, որ ծրագրից օգտվել են ԱՀ վերահսկողության տարածքից դուրս մնացած բնակավայրերի քաղաքացիները՝ շուրջ 9000 ընտանիք: Շահառուների փաստացի փոխհատուցումը սկսվել է 2020-ի դեկտեմբերի 1-ից: Աջակցության ծրագրի շրջանակում արցախցի կենսաթոշակառուներին ԱՀ-ի կողմից տրվող կենսաթոշակներին  զուգահեռ  ՀՀ  համապատասխան գերատեսչությունը որպես օգնություն յուրաքանչյուրին փոխանցել է 68.000 դրամ:

Հարցադրումներում հանձնաժողովականներն անդրադարձել են  արցախցիներին կայուն եկամուտ ապահովող ծրագրերին, Արցախում հնարավորինս արագ բնականոն կյանքի վերականգնման միջոցառումներին:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ առաջիկայում կլինեն նաեւ աշխատանքային ձեւաչափով քննարկումներ, կհրավիրվեն ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Առավել հանգամանալի կուսումնասիրվի հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am