National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.12.2021
Արծվիկ Մինասյանը՝ թուրքական ապրանքների ներկրման սահմանափակման մասին
1 / 2

Դեկտեմբերի 13-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները: ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով թուրքական ապրանքների ներկրման սահմանափակմանը վերաբերող հարցին, նշել է. «Դեռեւս տարիներ առաջ Կառավարությունում մենք ենք հանդիսացել այդ նախաձեռնության հեղինակը, բայց այն ապրանքների մասով, որոնք որ ունեն Հայաստանում որպես վերջնական ապրանք ստանալու հնարավորություն: Այդ ապրանքների, որպես պատրաստի արտադրանքի սահմանափակումներն էր, որ քաղաքականություն պետք է տարվեր եւ նաեւ զուգահեռաբար աջակցություն տեղական արտադրողներին, որպեսզի կարողանային համարժեք եւ առավել առաջանցիկ տեմպերով նման որակի արտադրություն կազմակերպեին»:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ այն ինչ իրականացրել է այս Կառավարությունը մասնակի է, թերի է, որովհետեւ միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ, որպեսզի այն հասնի հիմնարար նպատակին, ուստի, ըստ նրա, եթե ամբողջական դառնա փաթեթը, ապա կարող է լինել օգտակար:

Նշենք, որ Կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ ժամանակավոր արգելք էր դրվել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքի գործողության ժամկետը այնուհետեւ երկարաձգվել էր մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառավարությանն առաջարկել է դեկտեմբերի 31-ից հետո կրկին երկարաձգել թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների՝ Հայաստան ներկրման արգելքի գործողության ժամկետը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am