«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը տեղեկացրել է, որ Վրաստանում տեղի են ունենում ուսուցիչների վերապատրաստման գործընթացներ, եւ վերապատրաստման որակավորման քննությունը հաղթահարած ուսուցիչները շատ ավելի բարձր են վարձատրվում քան քննությունները չանցածները, սակայն, ըստ նրա, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների վերապատրաստում ու որակավորում չեն կազմակերպվել քննական թեստերի բացակայության պատճառով: Պատգամավորը նշել է, որ հարցը Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության ոլորտները կարգավորող նախարարությունների ուշադրության տիրույթում է: Շիրակ Թորոսյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարից հետաքրքրվել է թե արդյո՞ք արդեն պատրաստ են վերոնշյալ թեստերը եւ տրամադրվե՞լ են արդյոք վրացական կողմին:
Մանրամասները՝ տեսանյութում: