National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.12.2021
Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 11

Դեկտեմբերի 7-ին խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝  հաստատելով  նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:  ԱԺ որոշմամբ՝ մի խումբ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Քննարկվել է  ԱԺ գլխադասային հանձնաժողովների բացասական եզրակացությանն արժանացած նախագծերն ԱԺ նստաշրջանի   օրակարգում ընդգրկելու հարցը:

Խորհրդարանը դեմ է քվեարկել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության   պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած  ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգում ներառելուն:

Գլխադասային՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին  բացասական եզրակացություն էր տվել: Հեղինակն առաջարկում է սահմանել, որ զինծառայողների առողջական վիճակի հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար՝ պետության երաշխավորած բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում: Հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն՝ հիմնավորելով, որ  առաջարկվող փոփոխության անհրաժեշտություն չկա, քանի որ հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության որոշումներով:

Խորհրդարանի որոշմամբ ԱԺ նստաշրջանի օրակարգում չի ներառվել նաեւ ԱԺ  «Հայաստան» խմբակցության հեղինակած  «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն՝ նախագիծը  դեկտեմբերի 6-ին քննարկելով փակ ձեւաչափով: Հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը փոխանցել է հանձնաժողովի տեսակետը, ըստ որի՝ նախագիծը նպատակահարմար չէ քննարկել ԱԺ հերթական նիստում՝ ելնելով դրանում առկա մի շարք անընդունելի  դրույթներից, որոնք չեն բխում ՀՀ շահերից:

 «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել  է, որ նախագծի լրամշակված տարբերակն  այսօրվանից կրկին դնելու են պաշտոնական շրջանառության մեջ՝ դեկտեմբերի 14-ին հրավիրելով ԱԺ արտահերթ նիստ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն անդրադարձել է  ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծին: Նրա բնորոշմամբ՝  նախագծում առկա են  ներքաղաքական բովանդակություն եւ  նպատակներ հետապնդող ձեւակերպումներ, որոնք անընդունելի են քաղաքական մեծամասնության համար: «Սա ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող հայտարարության նախագիծ է»,-ասել է Հայկ Կոնջորյանը:

Ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները՝ նախագծի վերաբերյալ բարձրաձայնելով իրարամերժ տեսակետներ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի  խոսքով՝  ժողովուրդը հոգնել է այս կենցաղային եւ ոչ քաղաքական ելույթներից: Նա  ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել մնալ կառուցողական դաշտում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Հայկ Կոնջորյանը՝ վերստին անդրադառնալով նախագծի ընդունման աննպատակահարմարությանը:   Նա ողջամիտ է համարել ազգային անվտանգությանն առնչվող  հարցերի քննարկումը փակ ձեւաչափով:

Խորհրդարանն այսօր փակ ձեւաչափով քննարկելու է «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները»  հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասինե հարցը, որը ներկայացրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am