National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
19.11.2021
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է ՉԺՀ դեսպանին
1 / 5

Նոյեմբերի 19-ին  ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Արմեն Գեւորգյանն ընդունել  է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով դեսպանին` Արմեն Գեւորգյանն արդյունավետ եւ հեռանկարային է գնահատել  բարեկամ Չինաստանի հետ  համագործակցությունը, ընդգծել կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած հերթական  ագրեսիային` անթույլատրելի համարելով խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով: Դեսպանն իր հերթին  կարեւորել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորումը:

Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են` 2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ անցած տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները եղել են բարեկամական, զարգացող եւ արդյունավետ:  Սակայն, ըստ նրանց, դեռեւս կա չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ դրանց ընդլայնմանը, միջխորհրդարանական  եւ  տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանում ներդրումներ կատարելու  հնարավորությանը, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Երկուստեք կարեւորվել է  հետագա համագործակցությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am