National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
16.11.2021
Փոփոխություններ՝ ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը
1 / 3

Նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» եւ կից մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի՝ մասնավորապես առաջակվում է հստակեցնել հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումներին վերաբերող կարգավորումները: Նախատեսվում է ամրագրել հանձնաժողովի գործունեության անկախության երաշխիքները եւ հանձնաժողովի անդամների լիազորությունները հստակ ամրագրող կարգավորումներ: «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում  նախատեսվել է «նախազգուշացում» տույժի տեսակը, որը գործող օրենքում  բացակայում է», -տեղեկացրել է զեկուցողը: Նրա խոսքով՝ «Էներգետիկայի մասին» օրենքում հստակեցվում են հաստատուն սակագնային մեխանիզմների հետ կապված իրավասությունները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Ըստ նրա՝ փոփոխությունները միտված են բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը եւ թափանցիկությունը:
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am