National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.09.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
10.11.2021
Նախագծի քվեարկությունը հետաձգվել է
1 / 6

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցող, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել եւ լրացնել գործող օրենքի 31.2-րդ հոդվածը:

Գործող օրենքը նախատեսում է բացառություններ, որոնցով հնարավորություն է տրվում ՀՀ արդարադատության, առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմիններին եւ ոստիկանությանը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացնել առանց լիցենզիայի: Նարեկ Զեյնալյանն առաջարկել է այս ցանկում ներառել նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:

Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ Առողջապահության նախարարութունը մի շարք  քննարկումներ իրականացնելով եզրահանգել է, որ անհրաժեշտություն է առաջացել ոչ թե մեծացնել, այլ կրճատել բացառությունների ցանկը: Գործադիրն առաջարկել է բացառություն տալ միայն ոստիկանությանը, իսկ մնացած բոլոր կազմակերպությունները կարող են լիցենզավորմամբ ծավալել համապատասխան գործունեություն:

Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ առկա են որոշակի անհամապատասխանություններ:

Լրամշակելու նպատակով նախագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով:


21.09.2024
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Այն յուրաքանչյուր հայ մարդու եւ ՀՀ քաղաքացու համար, թերեւս, ամենակարեւոր տոնն է: Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք եւ ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am