National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.11.2021
Բարձրագույն կրթության միջազգայնացումը` Կառավարության որդեգրած առաջնահերթություն
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ ցանցային համալսարանների գործունեութան հիմնական ուղղությունները, որոնք կարգավորվում են համաձայնագրի դրույթներով` փոխնախարարը  կարեւորել է նորարական կրթական տեխնոլոգիաների ներդրումը համատեղ կրթական ծրագրերով ուսուցման գործընթացում: Ցանցային համագործակցության շրջանակում Հայաստանից ներառված են ԵՊՀ-ն, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Վերջին 10-11 տարիներին մեր երկրի շուրջ 120 ուսանողներ արդեն սովորել են ցանցային համալսարանի մաս կազմող բուհերում:

Եզրափակիչ ելույթում Արթուր Մարտիրոսյանը, շնորհակալություն հայտնելով քննարկման համար, նշել է, որ մեր բուհերի բարձրագույն կրթության միջազգայնացումը Կառավարության որդեգրած առաջնահերթություններից է:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am