National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
03.11.2021
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Վեհաժողովում մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հետ
1 / 14

Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի եւ Բորիանա Աբերգի հետ նոյեմբերի 3-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները: Հանդիպմանը հեռավար ձեւաչափով մասնակցել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Էդուարդ Աղաջանյանը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Նշվել է, որ վերջին տարիների ընթացքում մեր երկրում զգալի բարեփոխումներ են իրականացվել: Այդ համատեքստում Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք կատարումը, ինչը ենթադրում է բարեփոխումներ դատական համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, տեղական ժողովրդավարության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցերում, ոստիկանությունում եւ այլ ոլորտներում:

Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Վեհաժողովի կողմից 2021թ. հունիսին մեր երկրում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումը եւ տրված բարձր գնահատականը: Նշվել է, որ Հայաստանի բնակչությունը մանդատ է տվել Կառավարությանը` շարունակելու բարեփոխումների օրակարգը:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ հայ խորհրդարանականները նշել են, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Սակայն Ադրբեջանը, սանձազերծելով 2020 թվականի 44-օրյա պատերազմը, խախտել է այդ պարտավորությունը:

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ օրենսդիրներն ընդգծել են, որ առաջնահերթ է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հայրենիք վերադարձի հարցը, ինչն ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է ԵԽ դիրքորոշումը թե՛ պատերազմի ընթացքում եւ թե՛ դրանից հետո՝ ընդգծելով, որ հայտարարությունները եղել են անաչառ եւ կառուցողական: Նա հույս է հայտնել,  որ օգտագործելով դիվանագիտական եւ քաղաքական գործիքները՝ կառույցի գործընկերները կստիպեն Ադրբեջանին՝ վերադառնալու բանակցային սեղանի շուրջ:

ԱԺ պատգամավորները կարեւորել են նաեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am