National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
20.10.2021
Քննարկվել է ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը
1 / 4

««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում: Հարցը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսին՝ Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների եւ ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների համեմատությամբ ավելի նպաստավոր եւ կայուն հարկային միջավայր ձեւավորելն է:

Ըստ Արման Պողոսյանի՝ համաձայնագրի վավերացումը կարեւոր ներդրում կլինի ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացման եւ տնտեսական ակտիվության ցուցանիշները բարելավելու գործում: Պասիվ եկամուտների մասով հարկման նախապատվության եւ առաջնահերթության իրավունքը վերապահված է վճարման  աղբյուր համարվող երկրին: Ձեռնարկատիրական շահույթի հարկման դեպքում, եթե վերագրվում է մշտական հաստատությանը, ապա հարկման իրավունքն առաջնահերթորեն ստանում է այն երկիրը, որտեղ ձեւավորվել է մշտական հաստատությունը: Եթե ձեռնարկատիրական գործունեությունը կարճատեւ է, ապա հյուրընկալող երկիրը հարկման իրավունք չի ստանում, դա վերապահվում է բացառապես ռեզիդենտ երկրին:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:


06.06.2024
Նիստեր կգումարեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կհրավիրի հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 114 սրահում: Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում նիստ կգումարի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին, 414 դահլիճում նիստ կգումարի Պաշտպանության եւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am