National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.10.2021
ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն ունի միայն նիստը վարելու լիազորություն. Վահագն Ալեքսանյան
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը  հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չընտրելու հարցին:

Պատգամավորի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի փոխնախագահը ունի միայն նիստը վարելու լիազորություն, այն էլ նախագահի բացակայության դեպքում: Իսկ թե ինչու չեն ընտրում թեկնածու Արթուր Ղազինյանին, Վահագն Ալեքսանյանը, թվարկելով մի շարք գործոններ, նշել է նաեւ, որ նա բացարձակապես չի տիրապետում Զինված ուժերին վերաբերող հարցերին՝ հավելելով, որ թեկնածուն չի պարզաբանել իր ունեցած ֆինանսական միջոցների աղբյուրները: Ըստ Վահագն Ալեքսանյանի՝ Արթուր Ղազինյանը մի շարք անընդունելի հայտարարություններով է հանդես եկել: «Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու, որը Արթուր Ղազինյանն է»,- ամփոփել է պատգամավորը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am