National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.10.2021
Հանդիպում ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ
1 / 5

Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանն ու հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի հետ:

Սիսակ Գաբրիելյանը, ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ համանուն հանձնաժողովները կշարունակեն արդյունավետ համագործակցությունը:

2019 թվականին վերոնշյալ երկու հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր: ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը տեղեկացրել է, որ նշյալ հուշագիրը միակն է՝ ստորագրված երկու խորհրդարանների հանձնաժողովների միջեւ: Դրանով կողմերը հնարավորություն ունեն մասնակցելու ոլորտային հարցերի քննարկումների, այդ թվում՝ միջազգային հանդիպումների, խորհրդարանական լսումների եւ այլ միջոցառումների:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել թարմացնելու հուշագիրը եւ ավելացնելու որոշ դրույթներ: Մասնավորապես, շեշտադրվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրերին արցախցիների ներգրավման եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցույթներին մասնակցության հարցերը:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am