National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.08.2021
Ութերորդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով
1 / 8

Օգոստոսի 6-ին Ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման  երկու նախագիծ, որոնցից առաջինով  հեղինակը` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջարկում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով:  Դրանցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ: Մյուս 10 հանձնաժողովները կլինեն նույնը, ինչպես եղել է  յոթերորդ գումարման խորհրդարանում:

Մշտական հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման երկրորդ՝ նույնանուն  նախագիծը հեղինակել են ԱԺ  «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները: Նախագծով  առաջարկվում էր ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից մեկը հեղինակներն առաջարկում էին ձեւավորել որպես Արցախի հարցերով զբաղվող:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագիծը:

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած նախագիծը չընդունվեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացմամբ՝ գումարվել են  ԱԺ խմբակցությունների նիստեր եւ ընտրվել են խմբակցությունների ղեկավարներ եւ քարտուղարներ:   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Հայկ Կոնջորյանը, քարտուղար՝ Նազելի Բաղդասարյանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Սեյրան Օհանյանը, քարտուղար՝ Արծվիկ Մինասյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար է ընտրվել Արթուր Վանեցյանը, քարտուղար՝ Հայկ Մամիջանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am