National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.08.2021
Քննարկվեց ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը
1 / 32

Ազգային ժողովն օգոստոսի 6-ի նիստում քննարկեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ որոշման նախագիծը, որով նախատեսվում է ստեղծել 12 մշտական հանձնաժողով:

Հեղինակներն առաջարկում են ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, որի գործունեության առանցքում կլինեն ՀՀ կողմից Արցախին տրամադրվող աջակցությունը (ֆինանսական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, հումանիտար, սոցիալական եւ այլ բնույթի), Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, Արցախի հետ ռազմական, քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, տնտեսական կապերը, տարածաշրջանային անվտանգությունը, Արցախի Ազգային ժողովի հետ համագործակցությունը, միջխորհրդարանական կապերը, խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը եւ այդ ոլորտները կարգավորող օրենքները համակարգելն ու աշխատանքի կազմակերպումը:

Ըստ հիմնավորման՝ 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի  արդյունքում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները կրեցին ծանր մարդկային, բարոյական եւ նյութական վնասներ, որոնց հետեւանքով երկու հայկական պետությունները հայտնվել են խոր ճգնաժամում, որի հաղթահարումն ունի բացառիկ կենսական նշանակություն: Այն շարունակվում է նաեւ պատերազմից 8 ամիս անց Ադրբեջանի ու Թուրքիայի հայատյաց, ռազմատենչ քաղաքականության հետեւանքով: Պետք է պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանաթուրքական ագրեսիային, քանի որ միակ միջազգային կազմակերպությունը, որն արձանագրել է այդ ագրեսիայի հանգամանքները միջազգայնորեն հետաքննելու անհրաժեշտությունը, Եվրոպական խորհրդարանն է:

«Ազգային ժողովն Արցախի հարցում չի կարող հայտնվել լուսանցքում»,-ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am