National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.08.2021
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ունենալ 12 մշտական հանձնաժողով
1 / 16

Նորընտիր Ազգային ժողովն օգոստոսի 6-ին շարունակեց աշխատանքը:

Քննարկվեց «ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է:   Առաջարկվում է  ստեղծել 12 մշտական հանձնաժողով, որոնցից երկուսը՝ Առողջապահության հարցերի, ինչպես նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովները, կձեւավորվեն յոթերորդ գումարման Ազգային ժողովում գործած Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի տարանջատմամբ:

Սահմանադրության համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Հաշվի առնելով, որ ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 71, «Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 անդամ՝  առաջարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8, իսկ մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանել նրանց ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ այն հաշվարկով, որ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայաստան» խմբակցությունները մշտական հանձնաժողովներում ունենան իրենց անդամների ընդհանուր թվին հավասար տեղեր, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը յուրաքանչյուր  հանձնաժողովում ունենա մեկ տեղ: