Ընդդիմության կողմից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց իր քաղաքական թիմին վստահության եւ «Պատիվ ունեմ» խմբակցությանն իր թեկնածությանը սատարելու համար: Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ նա նշեց, որ մեր երկրում խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Նրա համոզմամբ՝ գործող իշխանության հետ ապագա չկա: Իսկ ընտրվելու դեպքում Իշխան Սաղաթելյանը կդառնա ընդդիմության ձայնը ԱԺ նախագահությունում եւ խորհրդում: