ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ընթացքում 2275 հարցերից 857-ի համար գլխադասային հանձնաժողով է հանդիսացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: 857 օրինագծից 446-ն ամբողջությամբ ընդունվել է, 46-ը՝ մերժվել, 111-ը հեղինակները հետ են վերցրել, 254-ը հետաձգվել են եւ շրջանառությունից հանվել:
2.5 տարվա ընթացքում հանձնաժողովը գումարել է թվով 84 նիստ, որից արտահերթ՝ 47:
Հանձնաժողովը յոթերորդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում հրավիրել է 1 խորհրդարանական լսում: Իրականացրել է օրենքի կատարման ընթացքի նկատմամբ 1 խորհրդարանական վերահսկողություն: Պատասխանել է քաղաքացիների ավելի քան 168 դիմումների եւ ընդունել է 185 քաղաքացու: