2,5 տարիների ընթացքում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է 38 նիստ, որից 27-ը՝ հերթական, իսկ 11-ը՝ արտահերթ: Հանձնաժողովն անցկացրել է նաեւ 2 արտագնա ընդլայնված նիստ՝ Արցախում եւ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Հանձնաժողովը ստացել է 41 օրենսդրական նախաձեռնություն, որից 21-ը հեղինակել են պատգամավորները, 2-ը՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, իսկ 15-ը՝ Կառավարությունը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ 4 կոնվենցիայի եւ համաձայնագրի: Նախագծերից 23-ն ընդունվել են ամբողջությամբ, 6-ը հեղինակները հանել են շրջանառությունից, իսկ 1 նախագծի էլ տրվել է բացասական եզրակացություն: 3 նախագիծ ներկայացված է խորհրդարանի քննարկմանը: Հանձնաժողովը նաեւ քննարկել եւ ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018, 19 եւ 20 թվականների գործունեության մասին հաղորդումները:
Հանձնաժողովն ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, անցկացրել 8 խորհրդարանական լսումներ ու աշխատանքային քննարկումներ, արձագանքել հանրության տարբեր շերտերին հուզող հարցերին ու դիմումներին: