National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
09.06.2021
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին
1 / 5

Հունիսի 9-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում տեխնիկական բնույթի առաջարկ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, որն ընդունվել է:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաեւ Կառավարության հեղինակած ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զզեկուցող, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված որոշ փոփոխությունների արդյունքում նախաձեռնությունը լրամշակվել է:

Նիստում հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը հանդես եկավ առաջարկով, որն ընդունվեց մասամբ:

Լրամշակված օրենսդրական նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն:

Հանձաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am