National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
02.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.05.2021
Տարբեր ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ ուսանողներ Ազգային ժողովում էին
1 / 58

Մայիսի 27-ին Ազգային ժողովում շարունակվում էր «Բաց դաս» ծրագիրը:

Խորհրդարանի հյուրերն էին Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36, Վահագն Վարդանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Ասլանյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Նիկոլայ Բաղդասարյանը:

Նույն օրը ԱԺ նիստերի դահլիճում «Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիրի աշակերտների  եւ ուսուցիչների հետ «Բաց դաս»-ն անցկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Իսկ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հյուրերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցի ուսանողներն էին:

Պատգամավորների հետ հանդիպման ընթացքում այցելուները ներկայացրին իրենց հուզող խնդիրները, ուղղեցին տարբեր բնույթի հարցեր:

Հյուրերը, շրջելով խորհրդարանում, եղան գրադարանում, այնուհետեւ թանգարանում, որտեղ ծանոթացան ԱԺ պատմությանը: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am