Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներն են: Նրանց նույնպես բազմաթիվ երեխաների նման հետաքրքրել են բնության տարբեր երեւույթների առաջացման պատճառները: Ու հենց այդ ինչուների պատասխաններն ուսումնասիրելու ակնկալիքով էլ սկսել են ուսումնասիրել ֆիզիկան:
Հանրապետական օլիմպիադայի հաղթողներին մայիսի 21-ին Ազգային ժողով է հրավիրել Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներին ծանոթանալուց հետո աշակերտներն այցելեցին խորհրդարանի թանգարան, ապա` գրադարան:
Ազգային ժողովի պատմության մանրամասները ներկայացնելուց հետո պատգամավորը նրանց հրավիրեց Երեւանի պետական համալսարան:
Մայր բուհում նրանց սպասում էր Ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը` պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանը: Ֆակուլտետի երկարամյա ու բեղուն գործունեությանը ծանոթացնելուց հետո պրոֆեսորը հույս հայտնեց, որ դպրոցականները հետ են դառնալու ֆակուլտետ արդեն իբրեւ ուսանող:
Ապագա ուսանողները շրջեցին ֆակուլտետի ամբիոններում, եղան տարբեր լաբորատորիաներում: Այնուհետեւ այցելեցին 1943 թվականին հիմնադրված Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա:
Մանրամասները` տեսանյութում: