ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը:
Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեց հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Մայիսի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 35 հարց:
Խորհրդի որոշմամբ հաստատվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը: