National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
24.05.2021
Խորհրդարանի հյուրերն էին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները
1 / 12

Մայիսի 24-ին Ազգային ժողովը կրկին բացել էր դռները. հյուրերն էին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:

Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Նա աշակերտներին պատմեց, որ ինքը եւս մի քանի տարի սովորել է նույն դպրոցում:

Հյուրերը ներկայացրին իրենց մտահոգությունները միասնական քննություների վերաբերյալ, անդրադարձան  12-ամյա ուսուցման անարդյունավետությանը:

ԱԺ փոխխոսնակի առաջարկով բաց դասը շարունակվեց խորհրդարանի նիստերի դահլիճում: Այնտեղ աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին Էնֆիաջյանին: Չխախտելով ավանդույթը` նրանք վերջում լուսանկարվեցին:

Այնուհետեւ աշակերտներն այցելեցին խորհրդարանի թանգարան եւ գրադարան:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am