ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախաձեռնությունները ստացան դրական եզրակացություն: